2023-2024 ուսումնական տարվա ընթացքում դասավանդել եմ Արևելյան դպրոց-պարտեզի 1-ին, 2-րդ և 3-րդ դասարաններում ՝ առաջնորդվելով 1-3-րդ դասարանների համար նախատեսված ուսումնական պլանով:

Դասավանդումն իրականացրել եմ ՀՊՉ չափորոշիչներին համապատասխան՝ կրթահամալիրի կողմից հաստատված ուսումնական պլանով ՝ երաշխավորված և հաստատված ուսումնական նյութերով:

Օտար լեզուները ամենօրյա ուսումնական պարապմունքներ են, նախագծերի հիմքում եղել է դասարանական օրացույցը։ Թեմաների ընտրությունը համաձայնեցվել է դասարանական օրացույցին։

Դասարանական օրացույցի նախագծերի հիմքում եղել է կրթահամալիրի ուսումնական օրացույցը։ Ուսումնական տարվա առաջին և երրորդ շրջանները կազմակերպվել է ըստ միասնական ժամատախտակի, ուսումնական պարապմունքների դասացուցակով։

Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվել են որպես ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարներ, որոնց շրջանակում իրականացրել ենք համագործակցային նախագծերկրթական փոխանակումներճամփորդություններ, ստուգատեսներ, ճամբարային տարատեսակ գործունեություններ:

«Իմացումի հրճվանք» ծրագրի շրջանակում՝ սովորողների հետ կազմակերպել եմ հետաքրքիր դասեր, իրագործել եմ ներկայացումներ, խաղացել ենք խաղեր, ընդ որում նրանք մասնակցել են ներկայացումների ստեղծման և իրականացման բոլոր փուլերին՝ մեծ ոգևորությամբ:

Յուրաքանչյուր շաբաթ բլոգում հրապարակում եմ հաջորդ շաբաթվա աշխատանքային նախագիծը, որտեղ բոլորին հասանելի հարթակում երևում է այն անելիքները, որը պետք է կատարենք շաբաթվա ընթացքում, որն ուղարկում եմ սովորողների էլեկտրոնային հասցեներին, իրենք էլ իրենց հերթին ծանոթանում են։

2023-2024 ուս տարում ուսումնական պարապմունքներն իրականացրել եմ առկա և հեռավար։

Հաշվետվություններն ըստ ամիսների՝

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս