Սելեստեն Ֆրենե՝ ,,Մանկավարժական ինվարիանտներ,,

1․ Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է։ Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ :Երեխան նման է մատղաշ ծառի, որը դեռ չի աճել , սակայն զարգանում և ուժ է հավաքում այնպես, ինչպես մեծ ծառը։ Նրանք նույնպես զգում, տառապում , հարմարվում են այնպես , ինչպես մեծերը, սակայն այլ ռիթմով։ Նրանց տարբերությունը մեծերի հետ միայն զարգացման աստիճանն է ։ /Կանաչ/

2․ Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ: Ոսուցիչը պետք է կանգնի նույն հարթակին, որպեսզի հաստատի իր առավելությունը՝ վերացնելով այն վտանգավոր խզումը, որն առկա է ավանդական դպրոցներում։ /կանաչ/

3․ Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից։ Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ։ Սովորողները առանց դրդապատճառի բացասական վարք չեն ցուցաբերում , հետևաբար դասավանդողը պետք է հմտորեն կարողանա բացահայտել այդ դրդապատճառները և փորձել օգնել սովորողին դրանց հաղթահարման հարցում:/Կանաչ/

4․ Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ ։ Միանշանակ համամիտ եմ , նույնիսկ մի գործողություն, որ հաստատ որոշել ես կատարել, հրամանի դեպքում ռեֆլեքսորեն առաջանում է դիմադրություն, մարդու առաջին պոռթկումը հրամանին չենթարկվելն է ։ Մանկավարժական ճիշտ հնարքների միջոցով հնարավոր է զերծ մնալ ավտորիտար մեթոդներից, քանի որ յուրաքանչյուր հրաման սկզբունքորեն սխալ է։ /կանաչ/

5․ Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ:

Հրամանի դեպքում ուսուցիչը պետք է հիմնավորի դրա կիրառման անհրաժեշտությունը, հակառակ դեպքում երեխան դա կհամարի, որպես իշխանության չարաշահում ՝ ուսուցչի կողմից։/կանաչ/

6․Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում։ Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ։ Շատ ծնողներ կարծում են, որ իսկական դաստիարակությունն այն է ,որ երեխաներին սովորեցնեն անխոս հնազանդվել իշխող հրամաններին։ Շատ երեխաներ տեղի են տալիս և վարժվում հրամաններին, որոշներն էլ շարունակում են դիմադրել և դառնում անհնազանդ ու կամակոր, որն էլ հետագայում բարդացնում է նրանց կյանքը։ Ցանկացած աշխատանք պետք է արվի սիրով և սեփական նախաձեռնությամբ։ /կանաչ/

7․Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ։ Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ: Սեփական ընտրության ազատությունը նրանց մեջ խանդավառություն և հետաքրքրվածություն է առաջացնում։ /կանաչ/

8․Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։Ես մասամբ եմ համամիտ այս ինվարիանտի հետ, քանի որ ամեն ինչ սովորելու սկիզբը լինում է օտար ու անհասկանալի, սակայն ուսումնասիրելով աստիճանաբար հասկանում են շարունակել դրա ուսումնասիրությունը ,թե ոչ։/դեղին/

9․ Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։ Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ: Մոտիվացիան ցանկացած աշխատանքում լավագույն շարժիչ ուժն է։ /կանաչ/

10․ Անհրաժեշտ է վերջ դնել սխոլաստիկային։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ:

Ուսուցչի դերը պետք է լինի ոչ թե աշակերտական աշխատանքների բծախնդիր ստուգումը, այլ բազմակողմանի օգնությունը երեխաներին։

Կարևոր է ուսուցման ընտրության ազատությունը՝ դոգմատիկ դասագրքերից դուրս, որոնք բաց են թողնում ստեղծագործական կարողություններ պահպանող խնդիրների լուծումը։ Աճող մարդու խնամքն ու զարգացումը մեծապես կախված է ուսուցչից, դաստիարակից , նրա ընտրած ուսուցման մեթոդից։

11․Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։ Միանշանակ համամիտ եմ ։

12․ Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։ Մեծապես կախված է նրանից, թե երեխա ասելով որ տարիքը ի նկատի ունի։ Եթե խոսքը տարրական դասարանի մասին է , ուսուցումը կարող է լինել նաև խաղերի միջոցով, այսինքն ՝ խաղն ու ուսուցումը փոխկապակցել իրար։ /Դեղին/

13․Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։

Այո, սեփական փորձի վրա հիմնված հետազոտությունները շատ ավելի արդյունավետ և հիշարժան կարող են լինել։ /կանաչ/

14․Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ:/կանաչ/

15․Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։ Մասամբ եմ համաձայն այս ինվարիանտի հետ, քանի որ որոշակի կանոնների և օրենքների ուսումնասիրությունը, հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվել տվյալ իրավիճակում։ /Դեղին/

16․Հակառակ սխոլաստիկայի դրույթներին` մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է։ Միանշանակ համամիտ եմ։ Մտքի ճկունությունն անսահման է/կանաչ/

17․Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։ Մասամբ համամիտ եմ։ Պարտադիր ուսումնական ծրագրում կան առարկաներ և երևեւյթներ, որոնք հետագայում ոչ այնքան պիտանի կարող են լինել ։/Դեղին/

18․ Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ, քանի որ ցանկանացած ասելիք պետք է լինի դյուրամարս և հետաքրքիր երեխաների համար։

19․Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։ Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ։

20․Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։ Համամիտ եմ այս ինվարիանտի հետ։

Աջակցություն՝ մանկավարժի ամենակարևոր գործառույթը։

21․ Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։ Ես մասամբ եմ համաձայն այս ինվարիանտի հետ, քանի որ երբեմն գնահատականը ոգեշնչում է, արված աշխատանքիդ արդյունքը հասկանալու համար։

22․ Պետք է հնարավորինս քիչ խոսել։ /դեղին/

23․Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ, միանշանակ հնարավոր չէ բոլորին ստիպել շարժվել նույն արագությամբ, այստեղ պահանջվում է մանկավարժական մեծ ջանքեր , յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցույց տալու համար։

/դեղին/

24․ Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ, ձգտում եմ դասը անցկանցնել հնարավորինս հետաքրքիր, որպեսզի նրանք այնքան ներգրավված լինեն, որ այլևս անհրաժեշտություն չլինի կարգապահության մասին հիշեցնելու։/դեղին/

25․ Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։ Անկեղծ ասած պատիժ ասվածը գլոբալ հասկացողություն է , տարբեր ենթատեքսեր կարելի է հասկանալ պատիժ ասելով, սակայն լինում են դեպքեր , երբ անհնար է լինում խուսափել բարձր տոնից, որը կարծում եմ ևս պատժի ինչ-որ միջոց է։ /դեղին/

26․Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։ Համաձայն եմ այս ինվարիանտի հետ, միանշանակ ներդաշնակության միջոցով կարելի է հասնել ցանկալի արդյունքի։ /կանաչ/

27․ Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հ ետ:/կանաչ/

28․ Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ/կանաչ/

29․ Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ:/կանաչ/

30․ Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հետ:/կանաչ/

31․ Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։Ես համաձայն եմ այս ինվարիանտի հ ետ:/դեղին/

32․ Վերջին ինվարիանտը, որը հաստատում է մեր փնտրտուքների անհրաժեշտությունը և արդարացնում մեր գործունեությունը, կյանքի հանդեպ լավատեսական հավատն է :

Այո , լավատեսությունը լավագույն շարժիչ ուժն է ցանկացած իրավիճակում։